Հայկական ԱԷԿ-ը նախնական կարելի է շահագործել մինչեւ 2036 թվականը. ռուս ներկայացուցիչ
https://parstoday.ir/hy/news/armenia-i136376-Հայկական_ԱԷԿ_ը_նախնական_կարելի_է_շահագործել_մինչեւ_2036_թվականը._ռուս_ներկայացուցիչ
Հայկական ԱԷԿ-ն արդիականացնելուց հետո կարելի է շահագործել մինչեւ 2036 թվականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2021 14:56 Asia/Tehran
  • Հայկական ԱԷԿ-ը նախնական կարելի է շահագործել մինչեւ 2036 թվականը. ռուս ներկայացուցիչ

Հայկական ԱԷԿ-ն արդիականացնելուց հետո կարելի է շահագործել մինչեւ 2036 թվականը:

Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: Նրա խոսքով՝ այս մասին են վկայում անցկացված նախնական հաշվարկումները:

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանն իր հերթին շեշտեց, որ երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար հատկացված ավելի քան 63 մլրդ դրամից ծախսվել է շուրջ 20 մլրդ դրամ:

Նշենք, որ այս գումարը հատկացվել էր Հայաստանի պետական բյուջեից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարությունը 2020 թվականի հունիսին որոշել էր հրաժարվել ռուսական վարկի մի մասից եւ 63 մլրդ դրամի չափով հատկացում կատարել պետական բյուջեից:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio