Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանից
Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և ընդդիմադիրների ճնշումների ֆոնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել երկիրը:
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, ընդդիմադիրների կողմից գործադրվող ճնշումների, ինչպես նաև երկրից հեռանալու պահանջների ֆոնին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե անգամ հայ ժողովուրդը ցանկանա իրեն գնդակահարել, ինքը պատրաստ է գնդակահարվել, սակայն իր երկիրը չի լքի:
Նա հավելել է, որ կառավարությունը և ժողովուրդը կանխել են ներքին բախումները:
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմում հրադադարի մասին եռակողմ (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան) փաստաթղթի ստորագրումն այլընտրանք չուներ, քանի որ հակառակ դեպքում տեղի կունենար աղետ, հավելելով. «Երևանի և Բաքվի միջև անմիջական շփումը տարածաշրջանում վերջ կդնի թշնամությանը»: