Բադասյան. Հայաստանի Ընտրական օրենսգիրքն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով
https://parstoday.ir/hy/news/armenia-i136436-Բադասյան._Հայաստանի_Ընտրական_օրենսգիրքն_ուղարկվել_է_Վենետիկի_հանձնաժողով
Ընտրական օրենսգիրքը տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ, լրագրողերին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2021 12:51 Asia/Tehran
  • Բադասյան. Հայաստանի Ընտրական օրենսգիրքն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

Ընտրական օրենսգիրքը տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ, լրագրողերին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ Հայաստանի համար:

«Ես էլ եմ համաձայն, որ ռեյտինգային համակարգը որոշ մասով քողարկված մեծամասնական համակարգ է: Հայաստանի  պես երկրի դեպքում ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է և քաղաքական բանավեճի կայացմանն ավելի նպաստում է մաքուր համամասնական համակարգը: Այս մասով քննարկումները շարունակում ենք: ԱԺ-ի կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգիրքը, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, կարծում եմ՝ մոտ օրերս լուծում կունենանք», - նշեց նա:

Բադասյանի կարծիքով՝ եթե փոփոխությունները տեղի ունենան հնարավորին արագ, խոչընդոտ չի լինի, որ հունիսի 20-ին ընտրություններն իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով:

Կուսակցությունների՝ խաղի կանոններին պատրաստվելու մասով նախարարը խնդիր չի տեսնում:

aysor.am