Հայաստանի վարչապետը զինված ուժերին կոչ է արել չխառնվել քաղաքականությանը
Մարտ 22, 2021 14:52 Asia/Tehran
Հայաստանի վարչապետը զինված ուժերին կոչ է արել չխառնվել քաղաքականությանը:
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանակի գլխավոր շտաբի նոր պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ զինված ուժերը չպետք է միջամտեն քաղաքականությանը:
Վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի պատերազմից և Ադրբեջանի հետ հրադադարի պայմանագիրը ստորագրելուց հետո, Հայաստանում բողոքի ցույցեր են տեղի ունենում Փաշինյանի դեմ:
Պիտակ