Հայաստանի պետական սահմանի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի։ Տեղեկությունն իմանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։
ՀՀ վարչապետն այսօր որոշում է ստորագրել՝ հանձնաժողով ստեղծելու մասին։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ։
Հանձնաժողովի կազմում 9 անդամ կա։ Հանձնաժողովի նախագահն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Կազմում են՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյան, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մալաչյանը, ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ Ս․ Բալակինը։
Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի մի շարք շրջաններ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների և նրանց անվտանգության հարցը, իսկ սահմանազատումն անվանեցին ապօրինի։
Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի, Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի հատվածներում։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio