Մեծամորի ատոմակայանը կվերանորոգվի
Վերանորոգման շնորհիվ, հայկական ԱԷԿ-ի կյանքը հնարավոր կլինի երկարաձգել ևս տասը տարով:
Հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանն ատոմակայանի 50 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ համագործակցությամբ, ներկայումս ստեղծվում է աշխատանքային խումբ՝ Մեծամորի ատոմականի կյանքը ևս տասը տարով երակարաձգելու համար:
Ատոմակայանի վերանորոգման նպատակով, Հայաստանը վարկ է վերցրել Ռուսաստանից:
Ավելի վաղ, ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը ներկայացրել էր ատոմակայանի հիմնանորոգման հնգամյա ծրագիր
Հայաստանի Մեծամորի ատոմակայանն աշխարհում գործող առաջին սերնդի հինգ ատոմակայաններից մեկն է, որի շինարարությունը սկսվել է 1973-ին, իսկ առաջին բլոկը շահագործման է հանձնվել երեք տարի անց: