Մեծամորի ատոմակայանը կվերանորոգվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i136478-Մեծամորի_ատոմակայանը_կվերանորոգվի
Վերանորոգման շնորհիվ, հայկական ԱԷԿ-ի կյանքը հնարավոր կլինի երկարաձգել ևս տասը տարով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2021 05:23 Asia/Tehran
  • Մեծամորի ատոմակայանը կվերանորոգվի

Վերանորոգման շնորհիվ, հայկական ԱԷԿ-ի կյանքը հնարավոր կլինի երկարաձգել ևս տասը տարով:

Հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանն ատոմակայանի 50 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ  ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ համագործակցությամբ, ներկայումս ստեղծվում է աշխատանքային խումբ՝ Մեծամորի ատոմականի կյանքը ևս տասը տարով երակարաձգելու համար:

Ատոմակայանի վերանորոգման նպատակով, Հայաստանը վարկ է վերցրել Ռուսաստանից:

Ավելի վաղ, ռուսական «Ռոսատոմ»  ընկերությունը ներկայացրել էր ատոմակայանի հիմնանորոգման հնգամյա ծրագիր

Հայաստանի Մեծամորի ատոմակայանն աշխարհում գործող առաջին սերնդի հինգ ատոմակայաններից մեկն է, որի շինարարությունը սկսվել է 1973-ին, իսկ առաջին բլոկը շահագործման է հանձնվել երեք տարի անց: