ՀՀ նախագահն ու վարչապետը քննարկել են երկրում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136510-ՀՀ_նախագահն_ու_վարչապետը_քննարկել_են_երկրում_տիրող_իրավիճակը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2021 13:52 Asia/Tehran
  • ՀՀ նախագահն ու վարչապետը քննարկել են երկրում տիրող իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերն, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio