ԱԺ խոսնակն աջակցում է ռազմական դրությունը չեղարկելու մասին որոշման նախագծին
https://parstoday.ir/hy/news/armenia-i136532-ԱԺ_խոսնակն_աջակցում_է_ռազմական_դրությունը_չեղարկելու_մասին_որոշման_նախագծին
Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մարտի 23-ին ռազմական դրությունը չեղարկելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին առաջարկեց չեղարկել ռազմական դրության ռեժիմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2021 16:07 Asia/Tehran
  • ԱԺ խոսնակն աջակցում է ռազմական դրությունը չեղարկելու մասին որոշման նախագծին

Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մարտի 23-ին ռազմական դրությունը չեղարկելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին առաջարկեց չեղարկել ռազմական դրության ռեժիմը:

Նա նշեց, որ ռազմական դրության ռեժիմն ամեն դեպքում կարող է չեղարկվել 5-10 օր հետո, քանի որ երկրում նախատեսվում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Միաժամանակ, ԱԺ խոսնակի կարծիքով՝ ակնհայտ է, որ ռազմական դրության երկարաձգումը ոչ մի քաղաքական ենթատեքստ եւ հիմնավորում չունի:

«Քաղաքի փողոցներում տարբեր ընդդիմադիր շարժումների վրանների առկայությունը դրա վառ հաստատումն է»,- շեշտեց Միրզոյանը:

Նրա կարծիքով՝ նաեւ ավելի լավ կլիներ, եթե նման նախաձեռնությամբ հանդես գար ոչ թե խորհրդարանական ընդդիմությունը, այլ հանրապետության Կառավարությունը:

Խորհրդարանի նախագահն առաջարկեց ռազմական դրության ռեժիմը չեղարկել վաղը առավոտյան քվեարկության ժամանակ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio