Հայաաստնում չեղարկվել է ռազմական դրությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136572-Հայաաստնում_չեղարկվել_է_ռազմական_դրությունը
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը քվեարկել է ռազմական դրությունը վերացնելու օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 08:23 Asia/Tehran
  • Հայաաստնում չեղարկվել է ռազմական դրությունը

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը քվեարկել է ռազմական դրությունը վերացնելու օգտին:

«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանական խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ադրբեջանի   հետ 44-օրյա պատերազմի ավարտից ամիսներ անց, ռազմական դրությունը համահունչ չէ ներկա  իրավիճակին և խոչընդոտում է երկրի բնականոն քաղաքական կյանքին:

Հայաստանում ռազմական դրություն հաստատելու մասին օրենքն ուժի մեջ էր մտել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՝ Ադրբեջանի  հետ պատերազմի մեկնարկից հետո: