Նիկոլ Փաշինյան .Որոշվել է ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով
Մարտի 24-ին, Հայաստանի Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց. «Ըստ մամուլի տեղեկությունների` հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Դրանք տեղի են ունենալու գործո՞ղ, թե՞ փոփոխվող Ընտրական օրենսգրքով»:
Հայաստանի վարչապետ Փաշինյանը նշեց, որ ընտրությունները տեղի են ունենալու ըստ պայմանավորվածությունների, ոչ թե ըստ մամուլի. «Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել: Այս հարցը ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն թողել են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, որն էլ, հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել գնալ Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների և ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով»:
1in.am