Հայաստանում 600 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. քանի՞ կրկնավարակում ենք ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i136628-Հայաստանում_600_մարդ_արդեն_պատվաստվել_է_կորոնավիրուսի_դեմ._քանի_կրկնավարակում_ենք_ունեցել
Նախարարը հայտարարեց, որ մասնագիտական խումբը կրկնավարակիրների ուսումնասիրություններ է արել, որոնք առաջիկայում կհրապարակվեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 14:28 Asia/Tehran
  • Հայաստանում 600 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. քանի՞ կրկնավարակում ենք ունեցել

Նախարարը հայտարարեց, որ մասնագիտական խումբը կրկնավարակիրների ուսումնասիրություններ է արել, որոնք առաջիկայում կհրապարակվեն:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի շուրջ 300 դեպք: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ միաժամանակ նշելով, որ թիվը վերջնական չէ:

«Դրանք ենթակա են լրացուցիչ ուսումնասիրության, որովհետև որպեսզի անունը դնենք կրկնավարակ, պետք է որոշակի չափանիշների համապատասխանի՝ առաջին ու երկրորդ թեստավորման արանքում առնվազն 90 օր լինի և այլն»,- ասաց նա:

Նախարարը հայտարարեց, որ մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է արել, որոնք առաջիկայում կհրապարակվեն:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, Ավանեսյանը հայտնեց, որ ներկայում պատվաստվում են միայն ռիսկի խմբի ներկայացուցիչներն ու բուժաշխատողները՝ պետության միջոցների հաշվին: Շուրջ 600 մարդ արդեն պատվաստանյութ է ստացել: Առաջիկայում նախատեսվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ներկրում, որի արդյունքում, նախարարի խոսքով, հասանելի կլինի նաև վճարովի հիմունքներով պատվաստումը:

Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակը հանրապետությունում կրկին սրվել է։ Վերջին մեկ օրում գրանցվել է 1164 նոր դեպք և կորոնավիրիրուսից մահվան 14 դեպք։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio