Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ–ին բարդ ընտրության առաջ է կանգնեցրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i136662-Սերժ_Սարգսյանի_հայտարարությունը_ՀՀԿ_ին_բարդ_ընտրության_առաջ_է_կանգնեցրել
ՀՀԿ-ում շատերը չեն թաքցնում իրենց համակրանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ու պատրաստ են աշխատել նրա օգտին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2021 07:09 Asia/Tehran
  • Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ–ին բարդ ընտրության առաջ է կանգնեցրել

ՀՀԿ-ում շատերը չեն թաքցնում իրենց համակրանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ու պատրաստ են աշխատել նրա օգտին։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀԿ-ում անորոշ վիճակ է՝ չգիտեն, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, սակայն նախապատրաստական աշխատանքներ են սկսել․ ակտիվացնում են տարածքային կառույցները, ՀՀԿ ցուցակներն են թարմացնում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ 

«Մեզ ասացին, որ կուսակցությունը ճնշում է գործադրել ՀՀԿ նախագահի վրա, որ չմասնակցելու դեպքում իրենք լրիվ դուրս կմնան պրոցեսներից։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչ ֆորմատով մասնակցեն պայքարին, հատկապես եթե Ռոբերտ Քոչարյանն էլ է մտնում խաղի մեջ։ Քոչարյանի հետ դաշինքը գրեթե բացառում են՝ կգնան միայնակ, բայց ՀՀԿ-ում շատերը չեն թաքցնում իրենց համակրանքը Քոչարյանի հանդեպ ու պատրաստ են աշխատել նրա օգտին, հատկապես նրանք, որոնք վերջին ընտրություններից հետո դժգոհ են մնացել Սերժ Սարգսյանից»,–գրում է «Հրապարակը»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում սկսվեցին բողոքի ակցիաներ։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետի հրաժարական, ապա մեկ տարի Ազգային համաձայնության կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, նոր միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։ 

Մարտի 18-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «ՀՀԿ-ն էլ է լինելու էլ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն», իրենք ակտիվորեն մասնակցելու են։ Նա նաև շեշտել էր, որ ավարտել է իր ծառայությունը ՀՀ բարձրադիր պաշտոններում:

Կարող է լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական, բայց ոչ ավելին, սակայն դա չի նշանակում, թե ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

Read more: https://armeniasputnik.am/politics/20210325/26923413/HHK-hamakranq-robert-qocharyan-serz-sargsyan.html