Հայաստանին է փոխանցվել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136684-Հայաստանին_է_փոխանցվել_ԵԱՀԿ_Անվտանգության_համագործակցության_ֆորումի_նախագահությունը
Մարտի 24-ին տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին է փոխանցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը, այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2021 12:11 Asia/Tehran
  • Հայաստանին է փոխանցվել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը

Մարտի 24-ին տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին է փոխանցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը, այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Խոսելով ԵԱՀԿ ԱՀՖ Հայաստանի նախագահության գերակայությունների մասին՝ դեսպան Արմեն Պապիկյանն առանձնացրել է սպառազինությունների վերահսկման, տարածաշրջանային անվտանգության այլ կազմակերպությունների հետ համագործակցության, վստահության և անվտանգության կառուցման միջոցների և ԵԱՀԿ ռազմաքաղաքական ոլորտի հանձնառությունների ու պարտավորությունների հետևողական իրագործման կարևորությունը: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ԵԱՀԿ հանձնառությունների և պարտավորությունների խախտումները հանգեցնում են միջազգային անվտանգության համակարգերի խարխլմանը, ռազմական ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության նվազմանը, որն իր հերթին ուղղակիորեն վտանգում է մարդու իրավունքները, մասնավորապես՝ կյանքի իրավունքը: Շեշտվել է, որ նման մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի և դրա կառույցների արձագանքման ներուժի ամբողջական և արդյունավետ կիրառում:

1in.am