Պաշտոնական այցով Հայաստանում է Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136688-Պաշտոնական_այցով_Հայաստանում_է_Իրաքի_պաշտպանության_նախարարի_գլխավորած_պատվիրակությունը
Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2021 13:12 Asia/Tehran
  • Պաշտոնական այցով Հայաստանում է Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում  կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են երկու երկրների  պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին  համաձայնություն: Փաստաթղթով նախատեսվում է նաև ստորագրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

orakarg.com