Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում
https://parstoday.ir/hy/news/armenia-i136700-Պետական_դավաճանության_լրտեսության_համար_կնախատեսվի_ցմահ_ազատազրկում
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մարտ 25, 2021 14:27 Asia/Tehran
  • Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 112 «կողմ» ձայներ:

Գործող Քրեական օրենսգրքի պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են այն փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Lրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio