ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի ու նախագահի
Մարտ 25, 2021 15:45 Asia/Tehran
ՀՀ վարչական դատարանը որշում է կայացրել վերադարձնելու ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Որոշումը կայացվել է մարտի 22-ին և հրապարակվել դատական տեղեկատվական համակարգում:
Դատարանի որոշումը բողոքարկելու համար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը կողմերին հատկացրել է 5-օրյա ժամկետ:
araratnews.am
Պիտակ