«Ժողովուրդ»․ Միգուցե առաջիկայում ՊՆ-ում հրաժարականների շքերթ լինի. ինչ են ասել գեներալները
https://parstoday.ir/hy/news/armenia-i136746-Ժողովուրդ_Միգուցե_առաջիկայում_ՊՆ_ում_հրաժարականների_շքերթ_լինի._ինչ_են_ասել_գեներալները
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում արշալույսները դեռևս խաղաղ չեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 07:24 Asia/Tehran
  • «Ժողովուրդ»․ Միգուցե առաջիկայում ՊՆ-ում հրաժարականների շքերթ լինի. ինչ են ասել գեներալները

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում արշալույսները դեռևս խաղաղ չեն:

Բանն այն է, որ, դատարանի որոշման հիման վրա, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը միացած 40 գեներալներից շատերը տարբեր խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել, թե ՊՆ-ում այդպես շարունակվել չի կարող, և միգուցե առաջիկայում հրաժարականների շքերթ լինի: Միևնույն ժամանակ գեներալների մի մասն էլ ասել է, թե այլևս այլընտրանք չկա, պետք է իրենք մնան և շարունակեն իրենց ծառայությունը՝ հանուն հայրենիքի և բանակի:

Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը ՊՆ-ում ներկայացվել է որպես ԳՇ պետ, սակայն Օնիկ Գասպարյանն էլ չի հանձնվում. իրեն ազատելու մասին որոշումը դատարանում վիճարկելուց զատ նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն»,-գրում է թերթը:

https://iravunk.com/?p=199219&l=am