Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն՝ առանց Ռուսաստանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i136748-Վրաստանն_առաջարկել_է_ղարաբաղյան_կարգավորման_իր_ձևաչափն_առանց_Ռուսաստանի
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ պլատֆորմում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 07:27 Asia/Tehran
  • Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն՝ առանց Ռուսաստանի

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ պլատֆորմում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Հարավային Կովկասի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «3+3» ձևաչափի փոխարեն նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ:

«Ոչ մի հարթակի դիտարկում Ռուսաստանի հետ, որը մեր տարածքները զավթել է», - ասել է նա մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Թբիլիսին ցանկանում է միջազգային գործընկերների մասնակցությամբ ներգրավվել կարգավորման գործընթացներում՝ որպես երկխոսության վայր:

https://iravunk.com/?p=199223&l=am