Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն՝ առանց Ռուսաստանի
Մարտ 26, 2021 07:27 Asia/Tehran
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ պլատֆորմում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Հարավային Կովկասի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «3+3» ձևաչափի փոխարեն նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ:
«Ոչ մի հարթակի դիտարկում Ռուսաստանի հետ, որը մեր տարածքները զավթել է», - ասել է նա մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Թբիլիսին ցանկանում է միջազգային գործընկերների մասնակցությամբ ներգրավվել կարգավորման գործընթացներում՝ որպես երկխոսության վայր:
https://iravunk.com/?p=199223&l=am
Պիտակ