ՍԴ հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136804-ՍԴ_հակասահմանադրական_ճանաչեց_Քրեական_օրենսգրքի_300.1_հոդվածը
Սահմանադրական դատարանը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 15:12 Asia/Tehran
  • ՍԴ հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը:

Որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Այս գործով ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել պատճառաբանական մասի հետ կապված:

Հիշեցնենք, որ գործը քննվում էր գրավոր ընթացակարգով:

168.am