Կրեմլ. Պուտինի եւ Փաշինյանի զրույցի ժամանակ արձանագրվել է Ղարաբաղում իրավիճակի կայունացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136854-Կրեմլ._Պուտինի_եւ_Փաշինյանի_զրույցի_ժամանակ_արձանագրվել_է_Ղարաբաղում_իրավիճակի_կայունացումը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2021 14:15 Asia/Tehran
  • Կրեմլ. Պուտինի եւ Փաշինյանի զրույցի ժամանակ արձանագրվել է Ղարաբաղում իրավիճակի կայունացումը

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ գոհունակությամբ արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է եւ ընդհանուր առմամբ մնում է հանգիստ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ, շեշտադրում է կատարվել էներգետիկայի ոլորտի եւ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ:

 NEWS.am