Ապրիլին ես հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։
Այդ մասին հայտարարել է ինքը՝ Փաշինյանը՝ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանը որպես ժամկետ նշել է ապրիլ ամիսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներից հետո որոշվել է հունիսի 20-ին անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։
Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում:
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio