«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աննախադեպ մեծածավալ աշխատանք ՀԱԷԿ-ում
https://parstoday.ir/hy/news/armenia-i137110-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Աննախադեպ_մեծածավալ_աշխատանք_ՀԱԷԿ_ում
Աննախադեպ մեծածավալ աշխատանք ՀԱԷԿ-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 08:29 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աննախադեպ մեծածավալ աշխատանք ՀԱԷԿ-ում

Աննախադեպ մեծածավալ աշխատանք ՀԱԷԿ-ում:

«Մեզ համար քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից կենսական նշանակության հարց ունեցող ատոմակայանի՝ այս տարվա 141-օրյա կանգի ընթացքում երկրի ամբողջ տարածքը հուսալի, անխափան էներգամատակարարում կունենա։ Այսպես վստահեցնում է ատոմակայանի ղեկավարությունը։

2021 թ. նախատեսվում է ավարտին հասցնել շահագործման ժամկետի երկարացման նախագծի վերջին փուլի աշխատանքները, ինչը հնարավորություն կտա երկարաձգել կայանի անվտանգ շահագործումը մինչեւ 2026 թ.։ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանը նշում է, որ ծրագրված աշխատանքները թույլ կտան մտածել նույնիսկ 2026-ից հետո կայանի շահագործման հնարավորությունների մասին։

141-օրյա կանգի ընթացքում աննախադեպ մեծ ծավալի գործ կարվի։ Դա կիրականացվի շուրջ 1000 մասնագետների ներգրավմամբ։ Նրանք մեր մասնագետներն են, ՌԴ-ից են նաեւ ու ընդհանրապես ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքների հարուստ փորձ ունեցողներ…»։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio