Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i137116-Դեռ_պետք_է_ստորագրեմ_._Արմեն_Սարգսյանը_ընտրությունների_լինել_չլինելու_մասին
ՀՀ նախագահը հիշեցրել է, որ ընտրությունների օրվա վերաբերյալ վերջնական որոշումը ինքը դեռ պետք է ստորագրի։ Չի բացառվում` ուղարկի Սահմանադրական դատարան։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մարտ 31, 2021 08:57 Asia/Tehran
  • Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ ընտրությունների օրվա վերաբերյալ վերջնական որոշումը ինքը դեռ պետք է ստորագրի։ Չի բացառվում` ուղարկի Սահմանադրական դատարան։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում բավականին «հստակ» պատասխան է տվել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին:

Լրագրողը նախագահին փորձել է հարց տալ. «Հայաստանում հունիսի 20-ին պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն...»։ ՀՀ նախագահը չի թողել, որ նա ավարտի հարցը, և կարճ ասել է. «Միգուցե»։ Հետո պարզաբանել է, որ հնարավոր է` ընտրությունները լինեն այլ օր կամ չլինեն։

«Դեռ պետք է որոշակի գործընթաց լինի խորհրդարանում՝ վարչապետի հրաժարականը լինի, հետո այդ ամենը պետք է անցնի իմ սեղանով։ Այդ ժամանակ էլ նոր կորոշվի օրը», - ասել է ՀՀ նախագահը։

Սարգսյանը պարզաբանել է, որ ընտրությունների օր նշանակելու մասին որոշումը դեռ պետք է ստորագրի երկրի նախագահը, իսկ ինքը դեռ ոչինչ չի ստորագրել։

«Ես հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չեմ ստորագրել։ Ու գուցե չստորագրեմ, այլ որոշումը ուղարկեմ Սահմանադրական դատարան», - նշել է նա:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio