ՀՀ ՄԻՊ. Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում քաղաքական տարբեր նպատակների համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i137130-ՀՀ_ՄԻՊ._Ադրբեջանը_գերիներին_չի_վերադարձնում_քաղաքական_տարբեր_նպատակների_համար
Գերիների չվերադարձնելու, անհետ կորածների նաև մարմինների որոնման մարդասիրական հարցերը տեղավորվում են Ադրբեջանի ատելության ու թշնամանքի քաղաքականության կոնտեքստում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 13:21 Asia/Tehran
  • ՀՀ ՄԻՊ. Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում քաղաքական տարբեր նպատակների համար

Գերիների չվերադարձնելու, անհետ կորածների նաև մարմինների որոնման մարդասիրական հարցերը տեղավորվում են Ադրբեջանի ատելության ու թշնամանքի քաղաքականության կոնտեքստում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Թաթոյանը նշեց՝ Ադրբեջանը գերիների հարցում այնքան է ստել, որ խճճվել է իր ստերի մեջ:

Պաշտպանը կարևորեց միջազգային ճնշումները:

«Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում՝ դա ակնհայտորեն օգտագործելով քաղաքական տարբեր նպատակների համար: Օրինակ՝ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ տարածքային տարբեր հարցերի հետ կապված իրենք օգտագործում են գերիների հարցը: Դա պատերազմական հանցագործության հասնող արարք է: Մենք միջազգային կառույցներին դա պետք է ճիշտ ներկայացնենք», - ասաց Թաթոյանը:

Նա ավելացրեց, որ Ադրբեջանը փորձում է իրավական ինստացիաները հեռու պահել և միայն քաղաքականի ներքո աշխատել:

aysor.am