Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են վարել հակահայկական քարոզ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննադատել է Ադրբեջանին և Թուրքիային՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելության ու թշնամանքի քարոզ վարելու համար:
Արման Թաթոյանն ասել է.«Անկարան և Բաքուն շարունակելով Հայաստանի դեմ իրենց քարոզչությունը, հակադրվում են խաղաղության համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորություններին»:
Թաթոյանը նշել է. «Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հայտարարեց, որ երկրի երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Ղարաբաղյան պատերազմը համեմատել էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի հետ:
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև մեկնարկած պատերազմն ավարտվեց 2020 թ. Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ:
Այդ համաձայնագրով Ղարաբաղի որոշ տարածքներ անցան ադրբեջանական կողմին: