Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք, մահացել է 20 մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i137150-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_1148_նոր_դեպք_մահացել_է_20_մարդ
Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192639 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 14:36 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1148 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192639 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 853829 վերջին մեկ օրում` 6354 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 15168 պացիենտ. մեկ օրում ավելացել է 669-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 173064 անձ` վերջին մեկ օրում 455 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3515 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 892 է:

NEWS.am