Հայաստանի գալիք պառլամենտական ընտրություններում կանխատեսվում է իշխող կուսակցության հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i137176-Հայաստանի_գալիք_պառլամենտական_ընտրություններում_կանխատեսվում_է_իշխող_կուսակցության_հաղթանակը
Անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ Հայաստանի պառլամենտական արտահերթ ընտրություններում կհաղթի իշխող կուսակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2021 08:05 Asia/Tehran
  • Հայաստանի գալիք պառլամենտական ընտրություններում կանխատեսվում է իշխող կուսակցության հաղթանակը

Անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ Հայաստանի պառլամենտական արտահերթ ընտրություններում կհաղթի իշխող կուսակցությունը:

Գալոփ հետազոտական կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումների համաձայն, պառլամենտական ընտրությունների մասնակիցների 31.7 տոկոսը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» կուսակցության օգտին:

հարցվողների 9.5 տոկոսը նշել են, որ քվեարկելու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին, 4.4 տոկոսը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 7.2 տոկոսը՝ Հայաստան կուսակցության, 4.2 տոկոսը՝ Հանրապետական կուսակցության, 1.2 տոկոսը՝ ՀՅԴ-ին և 1 տոկոսը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի օգտին:

Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ ընդունել հունիսի 20-ին անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Փաշինյանը, ով Ղարաբաղյան պատերազմից հետո խիստ ճնշումների է ենթարկվել անցած կիրակի օրը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար ճանապարհ հարթելու նպատակով ապրիլ ամսին հրաժարվելու է վարչապետի պաշտոնից: