Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կանխատեսվում է իշխող կուսակցության հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i137182-Հայաստանի_առաջիկա_խորհրդարանական_ընտրություններում_կանխատեսվում_է_իշխող_կուսակցության_հաղթանակը
Հայաստանում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն, խորհրդարանական արտահերթ ընտրություններում մեծ է իշխող կուսակցության հաղթանակի հավանականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2021 08:08 Asia/Tehran
  • Հայաստանի առաջիկա խորհրդարանական  ընտրություններում կանխատեսվում է իշխող կուսակցության հաղթանակը

Հայաստանում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն, խորհրդարանական արտահերթ ընտրություններում մեծ է իշխող կուսակցության հաղթանակի հավանականությունը:

Gallup հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն, ընտրությունների մասնակիցների 31.7 տոկոսը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» կուսակցության օգտին:

Հարցվողների 9.5 տոկոսը նշել է, որ քվեարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին, 4.4 տոկոսը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 7.2 տոկոսը՝ Հայաստան կուսակցության, 4.2 տոկոսը՝ Հանրապետականների, 1.2 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 1 տոկոսը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի օգտին:

Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակի պատճառով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ ընդունել հունիսի 20-ին անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Փաշինյանը, ով ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո խիստ ճնշումների է ենթարկվել, անցած կիրակի օրը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների համար ճանապարհ հարթելու նպատակով, ապրիլ ամսին հրաժարվելու է վարչապետի պաշտոնից: