Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց եյտինգային ցուցակների
https://parstoday.ir/hy/news/armenia-i137252-Հայաստանում_ընտրությունները_կանցկացվեն_պարզ_համամասնական_ընտրակարգով_առանց_եյտինգային_ցուցակների
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2021 14:58 Asia/Tehran
  • Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց եյտինգային ցուցակների

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը քվեարկությամբ ստացավ 82 կողմ ձայն:

 Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել նախագծի՝ իր կողմից լրամշակված տարբերակը: Նախագծից հանվել են կորոնավիրուսով պայմանավորված փոփոխությունների առաջարկները: «Նախագահի աշխատակազմի մեր գործընկերների կողմից արդեն իսկ մեզ տեղեկացվել է, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված իրենք խնդիրներ են տեսնում: Այդ իսկ պատճառով ընդառաջ գնալով՝ բոլոր այդ կարգավորումներից, որոնք պետք է լինեին Ընտրական օրենսգրքում, մենք հրաժարվել ենք»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ նախագծում կատարել են նաև տեխնիկական շտկումներ:

Այսպիսով` նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները: Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:

Նախագծի համահեղինակներն են խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:

Մինչև այդ ևս գործում էր համամասնական ընտրակարգ, սակայն ռեյտինգային համակարգի համադրությամբ՝ այսինքն` ռեյտինգային ցուցակներով:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր այս փոփոխությանը: ԼՀԿ-ն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը՝ միաժամանակ շեշտելով, որ գործընթացի կեսից՝ այսինքն ընտրությունների մասին պայմանավորվածությունից հետո խաղի կանոններ չեն փոխում:

Իշխանությունը վստահեցնում է, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացքը:

ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio