Փաշինյան–Պուտին հանդիման օրը հայտնի է. ՀՀ վարչապետն ինքնամեկուսացել է
Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։ Նա այսօր չէր այցելել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Մոսկվայում ապրիլի 7-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում»,–ասաց նա։
Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև չէր այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը կայացել է հունվարի 11–ին, երբ եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման արդյունքում Արցախի զարգացման մասին համատեղ հայտարարություն ստորագրվեց։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio