Փաշինյան–Պուտին հանդիման օրը հայտնի է. ՀՀ վարչապետն ինքնամեկուսացել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i137304-Փաշինյան_Պուտին_հանդիման_օրը_հայտնի_է._ՀՀ_վարչապետն_ինքնամեկուսացել_է
Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։ Նա այսօր չէր այցելել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2021 08:19 Asia/Tehran
  • Փաշինյան–Պուտին հանդիման օրը հայտնի է. ՀՀ վարչապետն ինքնամեկուսացել է

Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։ Նա այսօր չէր այցելել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Մոսկվայում ապրիլի 7-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում»,–ասաց նա։

Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև չէր այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը կայացել է հունվարի 11–ին, երբ եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման արդյունքում Արցախի զարգացման մասին համատեղ հայտարարություն ստորագրվեց։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio