Հայաստանի կառավարության ընդդիմադիրների նստացույցն ավարտվել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i137492-Հայաստանի_կառավարության_ընդդիմադիրների_նստացույցն_ավարտվել_է
Հայաստանի կառավարության ընդդիմադիրների նստացույցն ավարտվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2021 05:20 Asia/Tehran
  • Հայաստանի կառավարության ընդդիմադիրների նստացույցն ավարտվել է

Հայաստանի կառավարության ընդդիմադիրների նստացույցն ավարտվել է:

17 ընդդիմադիր կուսակցություններից կազմված Հայաստանի ազգային փրկության ճակատը հայտարարել է, որ դադարեցնում է նստացույցը: Այս որոշման մասին հայտարարությունից հետո, Ազգային ողովի հարակից փողոցներուըմ տեղադրված վրանները հավաքվել են:

Միևնույն ժամանակ ընդդիմադիրների մեկ այլ խումբ, Ազգային փրկության ճակատի որոշումը որակել է որպես ձախողված և փորձել է կանխել վրանների հավաքումը: Ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիներին, որոնք փորձել են խոչընդոտել վրանները հավաքելուն:

Ազգային փրկության ճակատը նաեւ հայտարարել է, որ իր բողոքի ցույցերը  շարունակելու է այլ քաղաքներում:

Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, Ազգային փրկության ճակատը կազմակերպեց ցույցեր և նստացույց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ազգային փրկության ճակատի կողմնակիցները 1,5 ամիս շարունակ բողոքի ցույցեր անցկացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում, որտեղ տեղադրված էին վրաններ: