Հայաստանի կառավարության ընդդիմադիրների նստացույցն ավարտվել է
Հայաստանի կառավարության ընդդիմադիրների նստացույցն ավարտվել է:
17 ընդդիմադիր կուսակցություններից կազմված Հայաստանի ազգային փրկության ճակատը հայտարարել է, որ դադարեցնում է նստացույցը: Այս որոշման մասին հայտարարությունից հետո, Ազգային ողովի հարակից փողոցներուըմ տեղադրված վրանները հավաքվել են:
Միևնույն ժամանակ ընդդիմադիրների մեկ այլ խումբ, Ազգային փրկության ճակատի որոշումը որակել է որպես ձախողված և փորձել է կանխել վրանների հավաքումը: Ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիներին, որոնք փորձել են խոչընդոտել վրանները հավաքելուն:
Ազգային փրկության ճակատը նաեւ հայտարարել է, որ իր բողոքի ցույցերը շարունակելու է այլ քաղաքներում:
Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, Ազգային փրկության ճակատը կազմակերպեց ցույցեր և նստացույց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ազգային փրկության ճակատի կողմնակիցները 1,5 ամիս շարունակ բողոքի ցույցեր անցկացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում, որտեղ տեղադրված էին վրաններ: