Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i137704-Մոսկվայում_մեկնարկել_է_Նիկոլ_Փաշինյանի_եւ_Վլադիմիր_Պուտինի_հանդիպումը
Մոսկվայում քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Ապրիլ 07, 2021 13:13 Asia/Tehran
  • Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Մոսկվայում քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։

Ավելի վաղ Մանե Գեւորգյանն ասել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

News.am