ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի
https://parstoday.ir/hy/news/armenia-i138412-ՀՀ_նախագահը_պաշտոնական_այցով_ժամանել_է_Թբիլիսի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի: Այդ մասին հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը: Նշենք՝ Արմեն Սարգսյանը Վրաստանում է պաշտոնական այցով: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2021 11:54 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի: Այդ մասին հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը: Նշենք՝ Արմեն Սարգսյանը Վրաստանում է պաշտոնական այցով: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նախատեսված է ՀՀ և Վրաստանի նախագահների առանձնազրույցը, մեկ ժամ անց հանդիպման արդյունքներով նրանք հայտարարություն կանեն մամուլի համար:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

1in.am