Մատվիենկոն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակшմшրտության կողմերին կոչ է արել զե րծ մնալ կո շտ հայտարարություններից և աջшկցել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հիմա գլխավորը` զերծ մնալ ցանկացած կոշտ հայտարարություններից, աջակցել ձևավորված փխրուն, բայց և այնպես խաղաղությանը և շարժվել դեպի վերջնական կարգավորում ու լшրվшծության վերացում տարածաշրջանում»,-ասել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում:
«Դա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, անհրաժեշտ է Ռուսաստանին, անհրաժեշտ է բոլոր տարածաշրջանային պետություններին», — ավելացրել է նա:
yerevan-times