Առաջիկայում Հայաստանում նոր ավիաընկերություն կստեղծվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i138446-Առաջիկայում_Հայաստանում_նոր_ավիաընկերություն_կստեղծվի
Առաջիկայում Հայաստանում կստեղծվի նոր ավիաընկերություն՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ համագործակցության շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2021 14:48 Asia/Tehran
  • Առաջիկայում Հայաստանում նոր ավիաընկերություն կստեղծվի

Առաջիկայում Հայաստանում կստեղծվի նոր ավիաընկերություն՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ համագործակցության շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին, թե արդյոք ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղղությամբ քայլեր պատրաստվո՞ւմ են ձեռնարկել:

«Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Առաջիկայում նոր ավիաընկերություն կլինի: Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջին, հունիսի սկզբին արդեն տալ աշխատանքի մեկնարկը»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ դա արվում է միջազգային համագործակցության շրջանակում, հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: «Սա խրախուսվում է մեր կողմից: Դաշտը բաց է, մենք սրա մասին հայտարարել ենք, պատրաստ ենք այլ գործընկերների ևս ամեն ինչով օգնել»,- ասաց նա:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio