ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i138462-ՌԴ_ն_պատրաստ_է_աջակցել_Երևանի_և_Բաքվի_միջև_խաղաղ_գործընթացին._Զախարովա
Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև բարիդրացիական հարաբերությունների hաստատման նախաձեռնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2021 16:10 Asia/Tehran
  • ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին. Զախարովա

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև բարիդրացիական հարաբերությունների hաստատման նախաձեռնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հարցում:

«Հուսալի հիմք է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ձեռքբերված համաձայնությունները: Մենք պատրաստ ենք հետագայում աջակցել այդ գործընթացին: Դեռ պետք է հաղթահարել շատ դժվարություններ, խոչընդոտներ: Շեշտը դնում ենք կայունության, ամուր տնտեսական զարգացման վրա: Հուսով ենք, որ կշարժվենք հարաբերությունների կարգավորման, վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա:

https://www.lragir.am