Զոհվածների և անհետ կորածների որոնումները շարունակվում են Որոտանի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i138496-Զոհվածների_և_անհետ_կորածների_որոնումները_շարունակվում_են_Որոտանի_ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 16-ին շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ որոնումներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2021 08:23 Asia/Tehran
  • Զոհվածների և անհետ կորածների որոնումները շարունակվում են Որոտանի ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 16-ին շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ որոնումներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով:

«Ապրիլի 15-ին Ջրականի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Օրվա ընթացքում տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են»,-հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ մանրամասնելով, որ պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ապրիլի 15-ի կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.): Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio