Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող միջանցք ունենալ. Արմեն Խաչատրյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i138532-Մեղրիի_տարածքով_ադրբեջանցիները_չեն_կարող_միջանցք_ունենալ._Արմեն_Խաչատրյան
Պետք է ապաշրջափակել ճանապարհները, բայց այնպես անել, որ ՀՀ շահը չանտեսվի, իսկ այդ շահը ենթադրում է, որ Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող միջանցք ունենալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2021 16:17 Asia/Tehran
  • Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող միջանցք ունենալ. Արմեն Խաչատրյան

Պետք է ապաշրջափակել ճանապարհները, բայց այնպես անել, որ ՀՀ շահը չանտեսվի, իսկ այդ շահը ենթադրում է, որ Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող միջանցք ունենալ։

Այս մասին  ապրիլի 16–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այն, որ ճանապարհների ապաշրջափակման հարցը Հայաստանի համար կարեւորագույն հարց է, դա միանշանակ է, այն որ ճանապարհների ապաշրջափակումից հետո տեսության մեջ զգալի փոփոխություններ կզգանք եւ նոր հեռանկարներ կունենանք, դա եւս միանշանակ է, բայց այն պատկերացումները, որոնք ապաշրջափակման վերաբերյալ ունի Ալիեւը, մեզ համար, մեծ մասամբ, գուցե, անընդունելի են։ Դուք, երեւի, նշում եք Սյունիքի մարզով ինչ-որ միջանցք տրամադրելու հարցը․ ես կարծում եմ՝ նման հարց չկա, չի էլ կարող լինել Սյունիքի մարզով միջանցքի տրամադրում Ադրբեջանին։  Եթե Ալիեւը կապաշրջափակի ճանապարհները, բազմաթիվ ճանապարհներ կան, որոնք կարելի է ապաշրջափակել եւ Ադրբեջանի ու Նախիջեւանի կապն ապահովել՝ ոչ Սյունիքի մարզով ինչ-որ միջանցքի տրամադրում։ Նման հարց չի կարող լինել։ Իհարկե, դա Ալիեւի եւ Էրդողանի երազանքն է, որը երազանք էլ կմնա»,- ասաց իմքայլական պատգամավորը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio