Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը. օրինագիծն ընդունվեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i138712-Բարձրացվեց_զինվորական_ծառայության_տարիքային_շեմը._օրինագիծն_ընդունվեց
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Ապրիլ 19, 2021 07:03 Asia/Tehran
  • Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը. օրինագիծն ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ օրինագիծը հեղինակել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

Կառավարությունն առաջարկել էր սպայական և շարքային կոչումների համար սահմանել տարբեր տարիքային շեմեր:

«Գործող օրենքում ամրագրված 40 տարեկանն առաջարկվում է դարձնել 45, իսկ 45 տարեկանը՝ 50: Կրտսեր սպայական կազմի համար առաջարկվում է 48-ը 52 տարեկան դարձնել, ավագ սպայական կազմի համար 50-ը՝ 58: Ավելի բարձր կոչումների համար տարիքային շեմը թողնվել է անփոփոխ: Առաջարկվում է համաչափորեն բարձրացնել նաև պահեստազորայինների տարիքային շեմը՝ դարձնելով 48-ից 53, 50-ից 55, 55-ից 58 և 58-ից 60 տարեկան»,- նախագիծը ներկայացնելիս նշել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 102 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio