Զորավարժություններ՝ մարտական հսկաների ներգրավմամբ. Սմերչ համակարգերը խոցել են թիրախները
Հայաստանի զինված ուժերի համազարկային կրակի ռեակիվ համակարգերը մեկը չավարտած մյուս զորավարժությունն են սկսել: «Զինուժի» պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ զորամասի զինանոցի լավագույն նմուշները դարձյալ ելույթի են պատրաստվում:
Միավորների մի մասը տեսադաշտում են, մյուսներն ավելի խորքում են դիրքավորվել: Կրակն այս անգամ արձակում են ոչ թե համազարկով, այլ թիրախները հերթականությամբ խոցելով:
Կրակի առաջին արձակումներից հետո խաղարկվում են իրական մարտական գործողությունների սցենարները: Պայմանական մարտում հակառակորդը հակառակորդը օդային հարվածներ է հասցնում ստորաբաժանման ուղղությամբ: Զինծառայողներն արձագանքում են մեծ արագությամբ եւ ոչ հեռու անցյալի փորձը հաշվի առնելով:
Հնարավոր հարվածներից խուսափելու ամենակարեւոր պայմանը կրակի արձակման դիրքը համազարկի վայրը անմիջապես լքելն է, վայրկյանների ընթացքում «Սմերչն» անհետանում էու հայտնվում ավելի անվտանգ տեղանքում:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio