Ռուսաստանը գերիների վերադարձի հարցում պատասխանատվություն չի կրում
Ապրիլ 19, 2021 12:53 Asia/Tehran
«Ռուսական կողմը միջնորդ է, որն օգնել է կանգնեցնել պատերազմը։ Այն, որ գերիների հարցի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է, դա բացառող հայտարարություն է։
Մենք, որպես պետություն, իրավունք չունենք մտածելու, որ մեր հայրենակիցների հարցով կարող է զբաղվել օտար պետություն։ Միշտ պիտի լինի այնպես, որ մենք պատասխանատու ենք մեր հայրենակիցների համար։
Ռուսաստանի Դաշնությունը մեզ հնարավորին չափով աջակցում է որպես միջնորդ պետություն, բայց նա չի կրում պատասխանատվություն»,- ասել է ճեպազրույցի ընթացքում Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը:
araratnews.am
Պիտակ