Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտության համար գեներալներն են մեղավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i138804-Ղարաբաղյան_պատերազմում_Հայաստանի_պարտության_համար_գեներալներն_են_մեղավոր
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ասել է.«Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտության համար գեներալներն են մեղավոր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2021 12:58 Asia/Tehran
  • Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտության համար գեներալներն են մեղավոր

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ասել է.«Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտության համար գեներալներն են մեղավոր»:

«44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության համար գեներալներն են մեղավոր, որոնց մեծ մասը անգամ ունակ չի եղել կառավարել զինված ուժերը՝ հակառակորդին անցած տարածքներում թողնելով 1700 զոհ ու վիրավոր, իրականում, Հայաստանը բանակ չի ունեցել», հավելել է Սամվել Բաբայանը: Հարցին, թե արդյոք հնարավոր էր կանխել պատերազմը, Ղարաբաղի  Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատասխանել է.« «Ես համարում եմ, որ հնարավոր չէր։ Ես դրա մասին բազմիցս ոչ թե այսօր եմ ասում,2013 թվականից սկսած ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Այդ երկիրը ժամանակ էր շահում բանակցություններով՝ պատրաստվելու համար։Ցավոք, հայկական կողմը չէր ընդունում դա, համարում էր, որ գերտերությունները հայտարարություններ են անում,  որ Ղարաբաղի հարցը չի լինի պատերազմով լուծել: Հենց այդ հույսով ապրում էր հայկական կողմը և չէր զբաղվում լուրջ բանակով, սպառազինությունով՝ հույս ունենալով, որ թույլ չեն տա այդ գերտերությունները, որ պատերազմ լինի։  Բանակով չեն զբաղվել, բանակը սարքել էին դելիտանտների մի հատ բան, որ իրենց շահերը սպասարկեն», նշել է Բաբայանը։

Հիշեցնենք, 1993-1999 թթ. Բաբայանն էր Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը՝ 1996-ին արժանանալով գեներալ-լեյտենանտի կոչման։

44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին նա հրաժարվեց Ղարաբաղի Անվտանգության խորհդի քարտուղարի պաշտոնից:

Հարցազրույցի ժամանակ Բաբայանը նշել է, որ ավելի քան յոթ տարի, երբ ՀՀ կառավարությունը ոչ մի քայլ չէր ձեռնարկում բանակը վերազինելու համար, Ադրբեջանի Հանրապետությունը իր բանակը հագեցրեց ռուսական արդիական տանկերով և իսրայելական հրթիռային ու հրետանային համակարգերով: