Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i138880-Լարված_իրավիճակ_ու_բախումներ_Ագարակում._քաղաքացիները_բողոքում_են_Նիկոլ_Փաշինյանի_այցի_դեմ
Մեղրիի բնակիչները մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրիով անցնող ճանապարհ է տալու Ադրբեջանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 09:18 Asia/Tehran
  • Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ

Մեղրիի բնակիչները մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրիով անցնող ճանապարհ է տալու Ադրբեջանին։

. Ագարակում այս պահին լարված իրավիճակ է։ Տասնյակ մարդիկ են փողոց դուրս եկել և բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետը հեռանա, նշում են, որ չեն ցանկանում ոչինչ լսել։

Հավաքվածների մեջ կան նաև Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մի քանիսը, որն էլ ավել է լարում իրավիճակը։

«Նիկոլ, թուրքի շուն», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու»,- բղավում են ցուցարարները և հայհոյանքներ հնչեցնում։

Տեղում տասնյակ ոստիկաններ են ու հատուկ ջոկատայիններ, որոնք փորձում են ճանապարհը բացել, որպեսզի ՀՀ վարչապետը հասնի հրապարակ։

Պարբերաբար բախումներ են լինում ոստիկանների և ցուցարարների միջև։ Դրանցից մեկի ժամանակ պատռվել է վարչապետի անվտանգության ծառայության պետի՝ Սարգիս Հովհաննիսյանի հագուստը։

Նշենք, որ Մեղրիի բնակիչները մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրիով անցնող ճանապարհ է տալու Ադրբեջանին։

Այս պահին ցուցարարները փակել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայի ճանապարհը։

Նիկոլ Փաշինյանն իջավ մեքենայից։ Ի պատասխան հայհոյանքների, նա ողջունեց քաղաքացիներին։

«Ողջունում եմ ձեզ, մենք ենք մեղավոր էս ամենի համար»,-ասաց նա։

Որոշ ժամանակ անց Փաշինյանը նստեց ավտոմեքենան և հեռացավ։

Հավաքվածները հայհոյանքներով ու սուլոցներով ճանապարհեցին նրան։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:

Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին նաև, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio