Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i138904-Քաջարանի_բնակիչները_մերժեցին_Փաշինյանին
Մինչ այս Փաշինյանը եղել էր Ագարակում, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել և պահանջում էին, որպեսզի վարչապետը հեռանա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 12:19 Asia/Tehran
  • Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

Մինչ այս Փաշինյանը եղել էր Ագարակում, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել և պահանջում էին, որպեսզի վարչապետը հեռանա։

Քաջարանում՝ բողոքի ակցիայի վայրում հայտարարվեց, որ տեղի բնակիչները «մերժեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուստի նա մտափոխվեց ու քաղաք չմտավ»։

Քաջարանցիներն այս լուրը ծափահարություններով ընդունեցին։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում բնակիչները դուրս էին եկել փողոց, իսկ զոհվածների ծնողները գնացել էին եղբայրական գերեզման, որպեսզի թույլ չտան, որ ՀՀ վարչապետն այնտեղ ոտք դնի։

Ցուցարարները փակել էին նաև դեպի Քաջարան մտնող ճանապարհը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է։ Նրան ուղեկցում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Մինչ այս Փաշինյանը եղել էր Ագարակում, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել և պահանջում էին, որպեսզի վարչապետը հեռանա։

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 20–ին, Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:

Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio