Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել. Կապանի քաղաքապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i138962-Սյունիքի_սահմանին_փոխհրաձգություն_է_եղել._Կապանի_քաղաքապետ
Կապանի քաղաքապետն ասել է, որ կրակոցներ միշտ էլ լինում են, բայց վերջին անհամեմատ երկար է տևել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2021 04:39 Asia/Tehran
  • Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել. Կապանի քաղաքապետ

Կապանի քաղաքապետն ասել է, որ կրակոցներ միշտ էլ լինում են, բայց վերջին անհամեմատ երկար է տևել։

Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։

«Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,- ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Նա տեղեկացրել է, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տևել։

«Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տևեց»,- ասել է Կապանի քաղաքապետը:

Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio