Ռոբերտ Քոչարյան. Ես գալիս եմ իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i139070-Ռոբերտ_Քոչարյան._Ես_գալիս_եմ_իշխանության_արժանապատիվ_խաղաղություն_հաստատելու_համար
Իմ պաշտոնավարման տասը տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները, իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 12:28 Asia/Tehran
  • Ռոբերտ Քոչարյան. Ես գալիս եմ իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար

Իմ պաշտոնավարման տասը տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները, իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որը հեռանալուց առաջ ասել է՝ «խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս»։

«Բայց եղավ ճիշտ հակառակը, մենք ունեցանք ամենից խաղաղ տասը տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերը ունեցանք շփման գծում, սա փաստ է», - ասել է նա։

Քոչարանը նշել է, թե գալիս է իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար։

«Եվ ոչ միայն արժանապատիվ խաղաղություն, նաև՝ բերեկեցիկ կյանք ու այդ տասը տարիների ընթացքում ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին, սա փաստ է», - հայտարարել է Քոչարյանը։

aysor.am